Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը կարող է ներառվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղում։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության հետ համատեղ աշխատում ենք «Վերին Լարս» անցակետը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղում ներառելու հնարավորության ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Հյուսիսային Օսիայի ղեկավարի՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը Վլադիկավկազում հանդիպում է անցկացրել, որի ընթացքում լոգիստները քննարկել են «Վերին Լարս»-ը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում ներառելու հնարավորությունը։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Շոխինն ընդգծել է, որ «Վերին Լարս»-ով բեռնափոխադրումների ցամաքային ճյուղը հիանալի տեղավորվելու է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մեջ և լինելու է ոչ միայն կողմնակի ճյուղավորում, այլ ևս մեկ լիարժեք մայրուղի:

«Պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը խնդիրներ ունի իր լոգիստիկ ենթակառուցվածքի զգալի մասի օգտագործման հարցում։ Հյուսիս-հարավը ներկայիս պայմաններում գնալով ավելի կարևոր է դառնում։ Ռուսաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այն ընդլայնելու և նոր ոլորտներ ներառելու ուղղությամբ»,- նշել է Մենյայլոն։

Հյուսիս-Հարավը արտահանման-ներմուծման փոխադրումներ Ռուսաստանի համար Իրանի հետ հաղորդակցության մեջ գտնվող միջազգային տրանսպորտային միջանցք է, որը Հնդկաստանի և Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրների հետ տարանցիկ ճանապարհ է ապահովում: Այն ներառում է երկաթուղային, ճանապարհային և ծովային/գետային երթուղիներ։ Ընդհանուր երկարությունը 7200 կիլոմետր է՝ Սանկտ Պետերբուրգից՝ Ռուսաստանի հյուսիսի ամենամեծ նավահանգստից մինչև Մումբայ՝ Հնդկաստանի ամենամեծ նավահանգիստը։

«Վերին Լարսը» Ռուսաստանը Վրաստանի, Հայաստանի և մերձավոր և հեռավոր արտասահմանի այլ երկրների հետ կապող միակ գործող ցամաքային սահմանն է։

Տեսանյութեր

Լրահոս