Պուտինն Էրդողանի հետ կքննարկի իր առաջիկա այցը Թուրքիա. Ուշակով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։

Դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Վաղուց ենք ծրագրել այց Թուրքիա։ Ըստ իս, առաջնորդները կքննարկեն այդ հարցը։ Եվ, բացի դրանից, կարծում եմ՝ տարածաշրջանային առումով շատ կարևոր դեր խաղացող երկրների ղեկավարների միջև կարծիքների փոխանակման բազմաթիվ թեմաներ կան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել, որ Կրեմլը թուրքական կողմի հետ մշտական ​​երկխոսություն է պահպանում, մշտապես շփվում հեռախոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031