«Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Թուքրիայի զինված ուժերի հրամանատարները, փոխնախարարները և ստորաբաժանումների հրամանատարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անդրադառնալով սիրիացի փախստականներին, Գյուլերը նշել է.

«Ուշադրությամբ հետևում ենք սիրիացի փախստականների հարցում աճող լարվածությանը և այն բասացական ընկալմանը, որը փորձ է արվում ստեղծվել։ Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի՝ հասարակական կարգը խաթարելու փորձերը կտապալվեն պետության բոլոր ստորաբաժանումների ջանքերի շնորհիվ»։

Նշենք, որ հատկանշական էր, որ Գյուլերը չի հիշատակել թուրքական դրոշների վրա հարձակումը և Սիրիայի հյուսիսում թուրքական բեռնատարների հրկիզումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031