Իրանում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խոչընդոտներ չեն տեսնում

Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։

«Իրանի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերաբերյալ գործարքների կնքման խոչընդոտներ չկան»,- նշել է Խարազին։ Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն բանակցություններ վարել է ռուսական կործանիչներ ձեռք բերելու մասին։ «Իսկ առաջիկայում մենք պետք է ստորագրենք նրանց [Ռուսաստանի] հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր»,- ավելացրել է խորհրդականը։

Խարազին նաև հերքել է հերթական մեղադրանքներն Իրանի հասցեին Ռուսաստանին անօդաչուներ վաճառելու մեջ՝ ընդգծելով, որ դրանք սուտ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031