Արևմտյան երկրները ճնշում են գործադրում պաշտոնական Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով նրան հակառուսական դիրք գրավել. Լեբեդև
Արևմտյան երկրները ճնշում են գործադրում պաշտոնական Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով նրան հակառուսական դիրք գրավել, ինչպես նաև կրճատել համագործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին, լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ես տեսնում եմ արևմտյան հսկայական ճնշում հայ գործընկերների վրա՝ խրախուսելով նրանց որոշ դեպքերում հակառուսական դիրք գրավել կամ սահմանափակել նրանց համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում։
Ես նկատում եմ, որ վերջերս Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ԱՊՀ երկրների բազմաթիվ ֆորումներին։ Սա վատ է ԱՊՀ-ի համար, ես, որպես կազմակերպության գլխավոր քարտուղար, ասում եմ՝ շատ փորձագետներ ևս խոստովանում են, որ դա վատ է Հայաստանի համար»,- ասել է Լեբեդևը՝ նշելով, որ դեռ որևէ ազդանշան չի տեսնում Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։