Բաժիններ՝

Պատասխան հարվածը դանակով էր

Հունիսի 12-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Վաղարշապատի Կոստանյան փողոցի մի բակում դանակարվել ու ընկերոջ ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, ախտորոշումը` ազդրի կտրած վերք:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ Զվարթնոց թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ նախ 51-ամյա տուժածն է ձեռքերով և ոտքերով հարվածել 43-ամյա մի տղամարդու գլխին, ինչին վերջինս պատասխանել է իր մոտ եղած դանակով:

Ահազանգից մոտ 40 րոպե անց Զվարթնոց թաղամասում ոստիկանները ձերբակալում են դանակահարողին և տեղափոխում բաժին: Նա խոստովանում է արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվում Վաղարշապատի քննչական բաժին:

Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս