Բաժիններ՝

Իսպանիայում հռոմեական դամբարանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին

Աշխարհի ամենահին գինին՝ մոտ երկու հազար տարեկան, հայտնաբերվել է հռոմեական դամբարանում՝ Իսպանիայի հարավում գտնվող տներից մեկում վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«2019 թվականին Իսպանիայի հարավում գտնվող Կարմոնա քաղաքի հռոմեական դամբարանում կարմրավուն հեղուկ պարունակող երկու հազար տարվա հնություն ունեցող կարասի հայտնաբերումը բավականին բացառիկ և անսպասելի էր, ինչը ցույց է տալիս, որ այն գինին հեղուկ վիճակում պահված ամենահին տարան է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քիմիական անալիզից հետո գիտնականները եզրակացրել են, որ հայտնաբերված գինին սպիտակ է, և նրանք հայտնաբերել են այս տեսակի գինու համար բնորոշ պոլիֆենոլներ, ինչպես նաև բնորոշ հանքանյութեր։

Հատկանշական է, որ եզրակացությունների համաձայն՝ հայտնաբերված հին հռոմեական գինու քիմիական բաղադրությունը առանձնապես չի տարբերվում Իսպանիայի հարավում ներկայումս արտադրվող ժամանակակից գինիներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս