Բաժիններ՝

«Ռուսաց լեզու» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 32 տոկոսը, իսկ 20 միավոր ոչ ոք չի հավաքել

Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը, «Քիմիա»-ից բացի, դիմորդները քննություն են հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից։

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 259 դիմորդ, քննությանը մասնակցել է 250-ը, միջին միավորը եղել է 9․57-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 82 հոգի կամ մասնակիցների 32․8 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 3 հոգի կամ մասնակիցների 1․2 տոկոսը։

Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է 3 դիմորդ, իսկ 19-19․75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել։

2023 և 2024 թթ․միասնական քննությունների արդյունքների համեմատությունից պարզ է դառնում, որ 2023թ․ առաջին փուլում նշված առարկայից քննություն է հանձնել 129 դիմորդ, երկրորդ փուլում՝ 279։ Իսկ 2024թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 141, երկրորդին՝ 250 հոգի։

Կարդացեք նաև

7․5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 38, երկրորդ փուլում՝ 59 դիմորդ։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերում, համապատասխանաբար՝ 38 և 82 հոգի։

18-20 միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է 2, երկրորդ փուլում՝ 3 դիմորդ։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերի պատկերը նույնն է․ 3 դիմորդ հավաքել է 18-18․75 միավոր։

Ընդգծենք, որ 2023թ․ կրկին 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի ստացել:

 

Տեսանյութեր

Լրահոս