Բաժիններ՝

Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով զոհվել է ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին

News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնում է News.ru-ի Telegram ալիքը։

«Մեր թղթակից Նիկիտա Ցիցագին մահացել է ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Նիկիտան ծրագրել էր այդտեղից ռեպորտաժ պատրաստել։

Նիկիտայի մահվան մասին հայտնել են տեղում աշխատող նրա գործընկերներն ու օպերատիվ ծառայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցը ցավակցություն է հայտնել Նիկիտա Ցիցագիի ընտանիքին և ընկերներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս