Նիկոլ Փաշինյանը և ԱՀՀ ղեկավարությունը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930