Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և կզարգանան նախկին հունով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր երկկողմ, բարեկամական հարաբերությունները», – ասել է Դարիչաշվիլին վրացի լրագրողներին Բեռլինում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում:

Նախարարը նաև հավելել է, որ Թբիլիսին իր պատասխանատվության շրջանակներում ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930