Տարածաշրջանում ամենաուժեղ անձնագիրը վրացականն է

Տարածաշրջանում «ամենաուժեղ» անձնագիրը վրացականն է, այս մասին է վկայում համաշխարհային քաղաքացիության և բնակության Henley & Partners խորհրդատվական ընկերության հրապարակած 2024 թվականի աշխարհի ամենահզոր անձնագրերի ինդեքսի վարկանիշը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 51-րդ տեղը։ Վրացական անձնագրով առանց վիզայի տեղաշարժ թույլատրվում է 122 երկրում։

Վրացական անձնագիրը հիշյալ վարկանիշում առաջ է Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից։ Մասնավորապես, այդ երկների տվյալները հետևյալն են.

1. Ռուսաստան՝ 52-րդ տեղ, առանց վիզայի այց 120 երկիր,

2. Թուրքիա՝ 53-րդ տեղ, առանց վիզայի այց 118 երկիր,

3. Ադրբեջան՝ 72-րդ տեղ, առանց վիզայի այց 72 երկիր,

4. Հայաստան` 75-րդ տեղ, առանց վիզայի այց 69 երկիր։

Ի դեպ, վարկանիշում առաջին տեղը կիսում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սինգապուրը և Իսպանիան։ Նշված երկրների անձնագրերը թույլ են տալիս առանց վիզայի մուտք գործել 194 երկիր։ Վերջին տեղում Աֆղանստանն է, այս երկրի անձնագրով կարելի է առանց վիզայի ճանապարհորդել ընդամենը 28 երկիր։

Տեսանյութեր

Լրահոս