Կսահմանվի կիբերհանցագործությունների ցանկ, IP հասցեն կտրամադրվի դատական վերահսկողության շրջանակներում

Կառավարությունը կսահմանի կիբերհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Կառավարությունը կսահմանի կիբերհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբերհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերվում է քրեադատավարական ընթացակարգերին։

«Առաջարկում ենք քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Այսօր IP հասցեն տրամադրվում է ոչ թե դատական վերահսկողության տիրույթի շրջանակներում, այլ քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ։ Բայց կան ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ, որտեղ նշվում է, որ IP հասցեն բովանդակային շատ լուրջ տեղեկություն կարող է տալ անձի մասին, այդ թվում՝ համացանցում նրա ամբողջ տեղաշարժի մասին կարող է տեղեկություն տալ։ IP հասցեից կարող ենք գալ դեպի բաժանորդային տվյալների ստացում և հստակ նույնականացնել, թե ով է տվյալ անձը, որը համացանցում այս կամ այն կայքէջն է օգտագործել կամ այս կամ այն գործողությունները կատարել։ Հետևաբար, Եվրոպական դատարանը գտնում է, որ ՄԻԵԴ-ի 8-րդ հոդվածի տրամաբանության մեջ սա պետք է լինի դատական վերահսկողության առարկա։ Ըստ այդմ, առաջարկում ենք IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի