Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում
Հունիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների և իշխանականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանականների փոխնախագահ Գյուլիստան Քըլըչ Քյոչյիղիթի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ իր համակուսակցականներն ըդհանուր ժողովի ընթացքում ամբիոնի մոտ ակցիա են անցկացրել Հաքարիի համանահանգապետին ձերբակալելու և նրա փոխարեն իշխանական կուսակցության անդամին հոգաբարձու նշանակելու դեմ։
Նա նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամները փորձել են խոչընդոտել ակցիային, ինչից հետո էլ սկսել է քաշքշուքը և նույնիսկ պատգավորներ են հայտնվել գետնին։
«Ինչպես գիտեք նրանք եկել են մեզ վրա հարձակվելու, ծեծելու և խփելու։ Սակայն մենք դա թույլ չենք տվել, 150 ԱԶԿ-ական պատգամավոր խմբվելով՝ հարձակվել էր մեզ վրա»,-ասել է Քոչիղիթը։
Հիշեցնենք, որ օրերես ձերբակալվել էր մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մեծ թվով ձայներ հավաքած և արդյունքում Հաքարիի համանահանգապետ ընտրված DEM կուսակցության թեկնածու Մեհմեդ Սըդդըք Աքըշը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալության մասին տարածած հայտարարության մեջ նշվել էր նաև, որ Հաքարիի նահանգապետ Ալի Չելիքը նշանակվում է հոգաբարձուի պաշտոնին, ինչն էլ առաջացրել էր ընդդիմադիր շրջանակների դժգոհությունը։