Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Լիզա Ֆրանչետտիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության համաձայն, Ֆրանչետտին հրավիրվել էր Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուի կողմից։
Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել թե՛ Թաթլըօղլուն և թե՛ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Պաշտոնական աղբյուրներում մանրամասներ չեն հաղորդվում։