Բաժիններ՝

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 141 բնակչի փրկարարները պարաններով հասցնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ

Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է 456 փրկարար ծառայող։

Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 բնակչի։ Ներկայում միայն Ալավերդու Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 բնակիչ, որոնք Դեբետ գետի մյուս ափին են, բայց փրկարարները պարաններով նրանց ամեն ինչ հասցնում են»,- ասաց Սանոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս