Բաժիններ՝

Չեխիայում սեպտեմբերին կանցկացվեն Սենատի ընտրություններ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը հանրապետության խորհրդարանի Սենատի (վերին պալատի) ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին և 21-ին։

Այս մասին Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ միաժամանակ տեղի կունենան տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Հանրապետության նախագահը, Սահմանադրությանը և համապատասխան ընտրական օրենքներին համապատասխան, որոշել է Չեխիայի Սենատի և տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ին և շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին»,- ասված է Չեխիայի նախագահի մամուլի ծառայության կայքում հրապարակված փաստաթղթում։

Ընտրությունների անցկացման օրվա մասին հրամանագիրը պետք է ստորագրի նաեւ երկրի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031