Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծ Հայ. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր, մայիսի 22 – ին ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան:
Ազնավուրը գրել է շուրջ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն փոփ կատարող և ընդգրկվել Երգահանների փառքի սրահում։
Ազբավուրն իր մեծ նվիրումն ու ավանդն է բերել նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր հարցերում:
Կան մարդիկ, որոնց կորուստը ոչ մեկի կողմից ու մի կերպ չի լրացվում: Հայերիս համար Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է:
Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծ Հայ»: