Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության համաձայն՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի առևտրաշրջանառության դադարեցման մասին որոշում ընդունեց, Իսրայելը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոթրիչը հայտարարել է Թուրքիայի հեռ ազատ առևտրի մասին համաձայնագրի կասեցման և մնացած ներմուծվող ապրանքների համար 100 տոկոսի չափով մաքսազերծում իրականացնելու մասին:

Նշվում է նաև, որ օրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ դադարեցվել էր 54 տեսակի ապրանքային խմբում ներառված 1019 ապրանքի արտահանումն Իսրայել: Իրադարձությանը հաջորդել էր Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցման մասին որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031