Ո՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին
Ո՞ր դեպքում դուրս կգան փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. այս հարցը «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության հերթական հետազոտության հարցերից էր, որի համար 1100 հարցվածներին առաջարկվել է պատասխանների մի քանի տարբերակ։
Հարցման արդյունքները հետևյալն են.
23.4 տոկոսը նշել է, որ պայքարի դուրս կգա, եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին,
22.5 տոկոսը՝ պատերազմի նոր վտանգի դեպքում,
13.7 տոկոսը՝ ուժեղ և կամային հատկանիշներով օժտված լիդերի դեպքում,
10 տոկոսը՝ հստակ իշխանափոխության հստակ օրակարգով քաղաքական ուժի դեպքում,
4.5 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ուշագրավ և վատ ցուցանիշ համարեց այն, որ 36.8 տոկոսը հայտարարել է՝ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի:
Հիշեցնենք՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն հարցում է իրականացրել 1100 մարդու շրջանում։