ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Վերջինս չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:

Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում դեռևս չի քննարկվել:

Հիշեցնենք՝ Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է դարձել 2023թ. հոկտեմբերի 25-ին: Վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է, ում հետ մասնակցում է տարատեսակ միջոցառումների:

Հիշեցնենք նաև, որ Նաիրա Հովսեփյանը կողմ էր քվեարկել դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն, և դա այն դեպքում, երբ ինքը տարիներով ուշացրած, չհրապարակած դատական ակտեր ունի:

Կարդացեք նաև

Ի դեպ, դեռևս փետրվարի 23-ին մենք գրել էինք, որ Նաիրա Հովսեփյանի գլխին սև ամպեր են կուտակվել. արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարգապահական վարույթ է հարուցել ուշացումներ չհանդուրժող դատավորի նկատմամբ: Ճիշտ է, դրա մասին ոչ ոք ոչինչ այդպես էլ չասաց, բայց կարծես թե Նաիրա Հովսեփյանի հրաժարականի դիմումները այդ վարույթի հետևանքներն են:

Տեսանյութեր

Լրահոս