Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին

Կառավարությունում ավարտվել է մոտ 2 ժամ տևած Կիրանցի բնակիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք դուրս են եկել կառավարության շենքից բարկացած, վրդովված, հուզված, սակայն մանրամասներ չեն հայտնել լրագրողներին, թե ինչ է իրենց ասել Փաշինյանը:

Փոխարենը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողներին փոխանցել է, որ Փաշինյանը կիրանցեցիներին անվտանգության երաշխիքներ չի տվել, բայց չի էլ ընդունել նրանց ողջամիտ առաջարկները:

«Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»,- հայտնել է Նազարյանը` հավելելով, որ Փաշինյանը չի բացառել՝ սահմանը կարող է նույնիսկ անցնել գյուղի ամենամեջտեղով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930