Ariston-ը փոխանցելու որոշումից հետո Իտալիայի ԱԳ նախարարը հանձնարարել է կանչել ՌԴ դեսպանին

Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ հանձնարարել է կանչել Հռոմում ՌԴ դեսպան Ալեքսեյ Պարամոնովին Ariston-ի ռուսական դստերը «Գազպրոմի» տնօրինմանը հանձնելու որոշումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ԱԳՆ գլխավոր քարտուղարին հանձնարարել եմ կանչել Իտալիայում Ռուսաստանի դաշնության դեսպանին։ Կառավարությունը պարզաբանում է խնդրում Ariston Thermo Group-ի ազգայնացման վերաբերյալ: Այն նաև աշխատում է Բրյուսելի հետ՝ Գերմանիայի հետ համատեղ», – գրել է նա Х սոցցանցում։

Ավելի վաղ Տայանին հայտարարել էր, որ Մոսկվայում դեսպանատան հետ կապ է հաստատել «Գազպրոմ կենցաղային համակարգեր» ԲԸ-ի ռուսական «դուստր» Ariston ընկերությանը ժամանակավոր կառավարման հանձնելու մասին որոշումից հետո՝ այդ քայլն անսպասելի անվանելով:

BOSCH Hausgerate GmbH-նԿեկնցաղային տեխնիկա արտադրող գերմանական ընկերություն է, որը հիմնադրվել է 1967 թվականին։ 2015 թվականին տան տեխնիկայի մեկ այլ արտադրող՝ Bosch ընկերությունը BSH-ն դարձրեց իր դուստր ձեռնարկությունը՝ գնելով գործընկերների մասնաբաժինը։ BSH կոնցեռնի ամենահայտնի ապրանքանիշերն են Bosch-ը և Siemens-ը:

Ariston-ը Indesit Company կոնցեռնին պատկանող ապրանքանիշ է։ Արտադրում է խոշոր կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ ջրատաքացուցիչներ, օդատարներ, վառարաններ և այլն։
«Գազպրոմ կենցաղային համակարգերը» «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, կենցաղային գազի և էլեկտրական վառարանների, գազի օգտագործման սարքավորումների բաղադրիչների խոշորագույն ռուսական արտադրողն է:

Տեսանյութեր

Լրահոս