![](/banners/BeFunky-design.jpg)
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135597.jpg)
Լոնդոնի կենտրոնում պալատական հեծելազորի 5 նժույգներ խրտնել են և փախել։ Ձիերին հեծնած 4 զինվորները ընկել են և վնասվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Զինվորներից մեկը պատասխանատու է եղել 2 ձիու համար, այդ պատճառով, ըստ BBC-ի, նժույգների թիվը չի համապատասխանում զինվորների թվին։
Փախուստի դիմած բոլոր նժույգներին բռնել են։
Ձիերից մեկը բախվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսի դիմապակուն. տուժածներ չկան։ Բուքինգհեմյան պալատի մերձակայքում սպասող տաքսու մի վարորդ հայտնել է, որ ձիերից մեկը հարվածել է իր մեքենային՝ կոտրելով ապակիները։
Ըստ BBC-ի՝ ձիերի խրտնելու պատճառը կարող էր լինել Բուքինգհեմյան պալատի հարևանությամբ իրականացվող շինարարության ձայնը։