Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ չի կարելի թույլ տալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կրկնությունը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ աներեր աջակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հայերին։ Մարդիկ, ովքեր հետապնդվում և գերեվարվում են իրենց էթնիկ պատկանելության պատճառով, պետք է ամեն գնով պաշտպանվեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Կովաչևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930