2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունը (քվեարկությանը մասնակից 359 անձից 285-ը) ընտրել է ՔՊ-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Նա նաեւ նշել է. «Այսինքն` Արցախը` հեչ, զոհերը` հեչ, Հայաստանի «կզած» կարգավիճակը` հեչ, կարևորը` «Նիկոլս մնա»։
Այսօր էլ պայքարը պետության համար չէ։ Բացառությամբ, առանձին անհատների։ Ու դա շատ լավ հասկանում են մեր հարևանները։
Սա է իրականությունը։
Վերադարձեք իրականություն»։