
Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը:
«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը 2019 թվականից հետո առաջին անգամ արժանացել է «Laureus World Sports Awards»-ին: Ընդհանուր առմամբ Ջոկովիչն արդեն 5-րդ անգամ է ճանաչվում տարվա լավագույն մարզիկ:
«Laureus World Sports Awards»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը կայացել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: