Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրիջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սերգեյ Թովմասյանը նրան հարցրել է. «Երկրում իրավիճակը պայթյունավտանգ է. ե՞րբ է այս ամենը տրաքելու։ Ե՞րբ ենք ազատագրելու մեր երկիրը»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Երկրում իրավիճակն իրոք պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունն իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։
Այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և հայ ժողովուրդը, հակաբնական է, հակաբարոյական է և հակագիտական է։ Նիկոլը «նոր հայ» կերտելու համար ո՛չ բարոյական իրավունք ունի, ո՛չ մտավոր կարողություն, ո՛չ էլ քաղաքական կապիտալ։ Իրականում նրա պատկերացրած հայի տեսակը չի կարող տիպային դառնալ, որովհետև Հայրենիք, պատիվ, բարոյականություն, Աստված ժխտող տեսակը ոչ թե Հայ է, այլ չՀայ։
Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրիջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել։ Այս կեղտոտ գործի համար նա և իր խորհրդատուները չեն խորշում սոցիալական ինժեներիայի ամենաստոր մեթոդներից։ Եվ այս ամենը կավարտվի այն պահին, երբ հայը վերջապես որոշի ապացուցել, որ պոմիդոր չէ, այլ մարդ է»։
Մանրամասները՝ տեսանյութում: