Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, սահմանը հանձնվելու է սահմանապահին. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողների բարձրացրած հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանի հետ տարածքներ փոխանակվեն, ասաց՝ տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է։

«Էս փուլում, երբ ես առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար, ասել եմ՝ հարգելի ոսկեպարցիներ, հիմա մենք գնում ենք սահմանազատման, և ըմբռնումն այն է, որ ըստ ամենայնի ՀՀ շահերից է բխում, Ադրբեջանի շահերից էլ, բայց մենք մեր տեսակետից ենք նայում, որ մենք հիմա գնանք ոչ թե նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանները։ Իրենք ասել են, որոշ հարցեր են բարձրացրել, և այդ հարցերի մեծ մասն առնվազն այսօրվա այս փուլում հասցեագրված է։

Ոսկեպարում ասել եմ, ժողովուրդ, իսկ մենք կարո՞ղ է, այդուամենայնիվ, հաշվի առնելով, որ մենք սահմանի վերատադրության մասին ենք խոսում, գիտենք՝ որտեղով է անցնում սահմանը, դուք էլ գիտեք, բոլորը գիտեն։ Էլի եմ ասում, խոսքը ոչ թե 5-10 մետր ճշտության մասին է, այլ տեղանքը գիտենք՝ ոնց է։ Ասացի՝ կարո՞ղ է Ոսկեպարի համար սկսենք նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ, որովհետև մենք անընդհատ դրա մասին մտածում ենք, զգում ենք, որ Ոսկեպարի ժողովուրդն այդքան էլ լավ չի վերաբերվում, ասացին՝ չէ, պետք չէ անել։ Ես ասացի՝ շատ լավ, չուզեք՝ չենք անի, բայց խնդրում եմ՝ առնվազն հաշվի առեք, թե ինչու մենք այդ ճանապարհը չկառուցենք այն հատվածով, որը, վստահ ենք, մեր ինքնիշխան տարածքում ենք կառուցում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այս փուլում որոշում են կայացրել լուծել խնդիրը, ասել են, որ պետք է հնարավոր դարձնեն գյուղերում փոխադարձաբար մարդկանց անվտանգ ապրելը։

Կարդացեք նաև

«Շատ է քննարկվում հարցը, թե բանակն ի՞նչ գործառույթ է կատարելու՝ սահմանը հանձնվելու է սահմանապահին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։ Այսօր արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունն ինչպես են իրականացնելու։

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Ես այստեղ, խնդրում եմ, երբեմն սադրանքների չտրվել, մենք հո հիմա մեր պաշտպանական պլանները չե՞նք փռելու սեղաններին, ցույց տանք տեսախցիկների առաջ։ Բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք գնում ենք խաղաղության, սա խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է։ Կարևոր է, որ այսօր արդեն Հայաստանը միջազգային ընկալմամբ, իր ինքնիշխանության մակարդակով, ընկալման էական փոփոխություններ է եղել։ Եթե նկատել եք, երեկ Մեծ յոթնյակի երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության պաշտպանում են այն տեսակետը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս