Շարունակում են ժողովրդին խաբել. մարզպետն էլ ասում էր՝ ճանապարհը բացեք. Պահեստազորի գնդապետ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց՝ Տավուշի մարզպետն ու իշխանությունը շարունակում են ժողովրդին խաբելով՝ իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։
«Շարունակում են ժողովրդին խաբել, խաբելով՝ ամեն ինչ տանեն։ Ոսկեպարում ուրիշ բան է ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ այլ բան։ Վերջը մենք ստի ու կեղծիքի վրա՞ ենք հիմնվում, որ այս ժողովուրդը հասկանա։ Եթե մարդու համար հայրենիքը սկսվում է Կիրանցով, ինձ համար սկսվում է հյուսիսից ու ավարտվում Արցախով։ Սա հայրենիքի հարց է, թող ժողովրդի հետ լինեն։ Մարզպետը եկել ասում էր՝ ճանապարհը բացեք»,- նշեց գնադապետը՝ անդրադառնալով երեկ գիշերվանից Տավուշի մի քանի բնակավայրերի բնակիչների սկսած բողոքի ակցիային, որն ուղղված է Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին երեկ ՀՀ իշխանությունների հրապարակած որոշման դեմ։
Ըստ նրա, անվտանգության երաշխիք իշխանությունները չեն տալիս, դրա համար էլ ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել՝ բարձրացնելու իր խնդիրը։
«Պիտի մեր ժողովուրդն արթնանա, ժողովուրդ, մենք մեր պետականությունը կորցնում ենք։ Մինչև ե՞րբ ընդառաջ գնանք Ալիևի քմահաճույքներին, այսօր Կիրանցն է ուզում, վաղը՝ Իջևանը, հաջորդ օրը՝ Երևանը»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում