Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Սանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան։

«Զոհը ոչ թե Իսրայելն է, ոչ թե Իրանը, այլ Գազայի բնակիչներն են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պարզ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում էր տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար։

Տեսանյութեր

Լրահոս