Բաժիններ՝

Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը տարածաշրջանում տիրող իրադրությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցներ Դևիդ Քեմերոնի և Անալենա Բերբոքի հետ, որոնք այցով ժամանել են Իսրայել։ Հանդիպման ընթացքում Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա ճնշման ուժեղացման և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման կարևորության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Ինչպես նշված է հանդիպման արդյունքներիի հայտարարության մեջ, Կացը Քեմերոնի և Բերբոքի հետ կայացած զրույցում ընդգծել է հետագա միջազգային ճնշման կարևորությունը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր առևանգվածների ազատման արձակումը:

Խոսելով Իսրայելին Իրանի հարվածի մասին՝ Կացն ընդգծել է, որ իր երկիրն «իրավունք ունի արձագանքելու» այդ հարձակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս