«Արգելված ապրանքներ Իսրայել չեն արտահանվում». Թուրքիայի առևտրի նախարարություն

Թուրքիայի առևտրի նախարարությունը թարմացրել է ապրիլի 9-ին Իսրայել արտահանվող ապրանքների սահմանափակման վերաբերյալ ընդունված որոշման մասին հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է, որ հիշյալ օրվանից ի վեր 54 ապրանքատեսակի մեջ առկա 1019 ապրանք չի արտահանվել Իսրայել:

«2024-ի ապրիլի 9-ի, ժամը 09:00-ից ի վեր մեր անցակետերում արտահանման գործընթացի գրանցում չի իրականացվել»,-ասվել է հայտարարության մեջ:

Շեշտվել է նաև, որ դրանք չեն ուղարկվել նաև անցակետերին կից տեղակայված պահեստներից, ժամանակավոր պահեստավորման կետերից, ինչպես նաև առևտրային ազատ գոտիներով և կամ տրանզիտային առևտրային ճանապարհներով:

«Մինչ իրավիճակն այսպիսին է և արտահանման դադարեցման որոշման կայացումից՝ 2024-ի ապրիլի 9-ից առաջ անցակետում արտահանման համար գրանցված որևիցե արգելված ապրանք ճանապարհ չի ընկել, ջանք է գործադրվում դրանց ճանապարհ ընկնելու մասին պատկերացումներ ստեղծել, ինչը կարող է բացատրվել միայն միջազգային և արտաքին առևտրի, մաքսազերծման, լոգիստիկ կանոնադրության և կամ ընթացակարգերի չիմացությամբ, կամ էլ՝ վատ մտադրությամբ»,-նշվել է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս