Բաժիններ՝

Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել

Ֆիլիպինների իշխանություններն առգրավել են ավելի քան երկու տոննա քաշով թմրանյութի խմբաքանակ: Այդ մասին հաղորդել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը։

«Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է, որը մեզ հաջողվել է առգրավել: Ոչ ոք չի զոհվել, ոչ ոք չի գնդակահարվել, ոչ ոք չի տուժել»,-լրագրողներին ասել է Ֆիլիպինների նախագահը:

Իրավապահները մետամֆետամին են հայտնաբերել, երբ Ալիտագտագ բնակավայրում խուզարկել են կասկածելի մեքենան։

Թմրանյութերի խմբաքանակի արժեքը գերազանցում է 13 միլիարդ ֆիլիպինյան պեսոն (233,4 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930