
Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ գործողություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ ռազմական հնարավոր պատասխանի կապակցությամբ:
Աօս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Տայանին ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական առաքելության վրա Իսրայելի հարձակումից հետո Իտալիան դատապարտել է դա Եվրամիության հետ միասին: Նա նշել է, որ դիվանագիտական կառույցները չպետք է ենթարկվեն ոտնձգությունների:
Ամիրաբդոլլահիանն, իր հերթին, անդրադարձել է երկու երկրների միջև պատմական կապերին՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում:
Նա նշել է, որ Իրանը միշտ եղել է տարածաշրջանային իրադարձությունների դրական կողմը և թանկ է վճարել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:
Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունները: