Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վիլնյուսում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Հունաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։ «Վարչապետը հաստատել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել է Ուկրաինայի նախագահի հրավերը՝ մասնակցելու խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա հունիսին Շվեյցարիայում»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Սպասվում է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա հունիսին Բյուրգենշտոկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930