Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ

Սիդնեյի հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները քայլերթ կանցկացնեն Սիդնեյում՝ Ավստրալիայի վարչապետին և կառավարությանը կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը։

Այս մասին հայտնում է Greekherald կայքը։

#MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։

Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի նախագահն է, ասել է․ «Չպատժվող հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Դա այն է, ինչի ականատեսն են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հետնորդները։ Իրենց պապենական հայրենիքում ապրող մեր հայրենակիցները շարունակում են մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ ու դաժան վարչակարգերի սպառնալիքի տակ։ Քանի դեռ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել 109 տարի առաջ իրականացված գործողությունների համար, նրանք կանգ չեն առնելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930