
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերը համերգով հանդես կգա Երևանում

Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում:
Այսօր դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար:
Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում այդ թվում ՝ Royal Albert Hall-ում (Լոնդոն), Berliner Philharmonie-ում (Բեռլին), Elbphilharmonie-ում (Համբուրգ), Համբուրգում Reeperbahn փառատոններում, Բրայթոնում The Great Escape-ում և Ռոտերդամում Classical:Next-ում։
Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն, ինչի պատճառով էլ ինքն իրեն անվանում է ինքնուսույց: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։