Իտալիայում ամբարտակի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:
Եվս վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնել են Բոլոնիայի իշխանությունները:
Սուվիանայի ջրամբարում պայթյունը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել գեներատորի վրա, որը միացված է էլեկտրակայանի տուրբինին և կարգավորում է ջրամբարում ջրի մակարդակը։
Ինչպես հեռուստաալիքով հայտնել է հրշեջների ներկայացուցիչը, պայթյունը տեղի է ունեցել կառույցի մինուս իններորդ հարկում՝ ջրի մակարդակից ցածր, փրկարարները փորձում են ներթափանցել ամբարտակի խորքը, որտեղ թանձր ծուխ է։ Ստորին սենյակները լցվել են ջրով:
Տուժածներին օգնելու և անհետ կորածներին որոնելու համար դուրս են թռչել փրկարարական ուղղաթիռները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի վայրում են կարաբիներներ և 60 հրշեջներ։