Բաժիններ՝

Անվանվել է երկարակեցության հիմնական գաղտնիքը

Երիտասարդությունը երկարացնելու երաշխավորված ուղիներ չկան, բայց կան գաղտնիքներ, որոնք կարող են պահպանել առողջությունը և մեծացնել երկար ապրելու հնարավորությունը, ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» ասել է մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլևան։

Ըստ Ֆիլևայի՝ մարդու կյանքի տևողությունը 60 տոկոսով կախված է ապրելակերպից, 20 տոկոսը՝ գենետիկայից, նույնքանը՝ էկոլոգիայից և միայն 10 տոկոսը բժշկությունից։ Առողջ ապրելակերպն իր հերթին ձևավորվում է ճիշտ սնվելուց, որակյալ հանգստից և կանոնավոր ակտիվությունից։

Միայն սննդով օրգանիզմը կարող է ստանալ բոլոր վիտամիններն ու օգտակար միկրոտարրերը, շարունակել է բժիշկը։ Հիմնական գաղափարն այն է, որ սննդակարգը պետք է բազմազան լինի, որպեսզի օրգանիզմին ապահովի A, D, B խմբի վիտամիններ, կալիում, մագնեզիում, կալցիում, ցինկ, սելեն, յոդ, օմեգա-3 և օմեգա-6:

«Դուք կարող եք դրանք ստանալ, եթե ձեր սննդակարգում ներառեք միս, ձուկ և ծովամթերք, թարմ բանջարեղեն, մրգեր և խոտաբույսեր: Կարևոր է խմել բավականաչափ ջուր՝ ջրազրկումը կանխելու համար, նաև հնարավորության դեպքում սահմանափակել աղի ընդունումը, ինչը բացասաբար է անդրադառնում լյարդի և երիկամների վիճակի վրա»,-ասել է նա։

Կարդացեք նաև

Նաև, շարունակել է Ֆիլևան, հանուն առողջության արժե հոգ տանել որակյալ հանգստի և քնի մասին։ Քնի որակը ազդում է սրտի աշխատանքի, ուղեղի առողջության և արյան անոթների վիճակի վրա, բացատրել է նա։ Բժշկի խոսքով՝ պետք է քնել առնվազն ութ ժամ։ Նա խորհուրդ է տվել քնել 22:00-ից առաջ։

 

Տեսանյութեր

Լրահոս