Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ավստրալիան և Ֆիլիպինները առաջին ռազմածովային զորավարժությունները կանցկացնեն Հարավչինական ծովում

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ավստրալիան և Ֆիլիպինները կիրակի կանցկացնեն առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ ներառյալ հակասուզանավային պաշտպանության վարժանքները՝ ի նշան Հարավչինական ծովում ուժի ցուցադրման:

Ըստ Associated Press-ի՝ պայմանագրային չորս դաշնակիցները և անվտանգային գործընկերները վարժանքներ են անցկացնում՝ պաշտպանելու «օրենքի գերակայությունը, որը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության ու կայունության հիմքն է, ինչպես նաև նավարկության և թռիչքների ազատությանն աջակցելու համար», – ասված է դաշնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում:

Չինաստանը հայտարարության մեջ չի հիշատակվել, սակայն չորս երկրներն հայտարարել են, որ 2016 թվականի միջազգային արբիտրաժային որոշումը, որով անվավեր են ճանաչվել Չինաստանի՝ պատմական հիմքերով լայնածավալ նկրտումները, վերջնական են և իրավաբանորեն պարտադիր:

Չինաստանի ԱԳՆ-ն 2023-ին զգուշացրել էր, որ վիճելի ջրերում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ զորավարժությունները վնասում են իր անվտանգությանն ու տարածքային շահերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս