Ռուսաստանը շատ բան է տվել Հայաստանին, բայց Արևմուտքը որևէ մոդել չի առաջարկում Հայաստանին․ Մարկեդոնով
Երևանում հրավիրված քննարկմանը ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է, որ 2022 թվականից, այդ թվում՝ Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ոլորտում, Ռուսաստանի համար Արևմուտքը դարձավ և՛ մրցակից, և՛ հակառակորդ:
Այս համատեքստում նա շարունակել է, որ ՀՀ կառավարությունը 2022 թվականին արդեն պաշտոնապես է ընդունել որոշում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու, ավելին, ըստ նրա, Հայաստանը տրվել է այն մտքին, որում օգնել է Ֆրանսիան, որ Ռուսաստանն իբր «հեռացող խաղացող» է:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները երբեմն հարցադրում են անում՝ ի՞նչ կարող է Ռուսաստանը տալ Հայաստանին: Նախևառաջ պետք է ասել, որ Ռուսաստանը շատ բան է տվել Հայաստանին անվտանգության ոլորտում, և 1991-2020 թվականն ինչ-որ բան եղել է, քիչ տարիներ չեն»,- շեշտել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ այլ ոլորտներում ևս Ռուսաստանը շատ բան է տալիս՝ էներգետիկ պահանջներ, ենթակառուցվածք, առևտրային կապեր, հայկական ապրանքների համար բաց է ռուսական մեծ շուկան, և այլն:
«Բայց պատկերացումը, որ Ռուսաստանը բավարար ուշադրություն չի դարձնում Կովկասին, այնպես չէ, որ դրա համար բացարձակ հիմքեր չկան»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում



