Բաժիններ՝

Հռոմի պապը խոսել է իր թաղման արարողության մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ իր հուղարկավորության արարողությունը կանցկացվի պարզ ընթացակարգով, իսկ մահից հետո մարմինը հրաժեշտի համար չի ցուցադրվի դագաղից դուրս։

Այս մասին նա պատմել է իսպանացի լրագրող Խավիեր Մարտինես-Բրոկալի «Իրավաջորդը»՝ նոր հրատարակված գրքում, որտեղ Վատիկանի հովվապետը հիմնականում խոսել է Բենեդիկտոս XVI-ի հետ հարաբերությունների մասին։

Մասնավորապես, Ֆրանցիսկոսը հասկացրել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հուղարկավորության՝ մինչ այժմ ընդունված ծեսը նրա մահից հետո չի պահպանվի։

Խոսելով իր նախորդի հուղարկավորության մասին՝ ներկայիս պոնտիֆիկոսը նշել է, որ «դա կլինի վերջին նման ծիսակարգը՝ Հռոմի Պապի մարմինը հրաժեշտի համար ցուցադրելով առանց դագաղի, դիակառքի վրա»։

«Ես արդեն խոսել եմ ծիսավարի հետ, և մենք շատ բաներ հանեցինք, ներկայիս ծեսը չափազանց շքեղ էր», – ասել է Հռոմի Պապը:

Նա նշել է, որ ինքը կցանկանար «հասարակ քրիստոնյային» պատշաճ հրաժեշտ ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930