Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է և հուսալի դաշնակից. Բաքվում ՌԴ դեսպանություն

Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվա առթիվ ուղերձում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը նշել է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, բարի հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից։

«Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», – ասված է ուղերձում։

Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ կա երկուստեք շահագրգռվածություն ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը երեկ էլ ուղերձ էր հղել հայ-ռուսական հարաբերությունների հաստատման օրվան, նշել, որ երկու երկրների շփման մեջ կան և՛ հակասություններ, և՛ փոխադարձ պահանջներ, սակայն «երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը»։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապեր, փոխգործակցություն բոլոր ոլորտներում. ահա թե ինչն է համապատասխանում ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին», – նշել էր Երևանում ՌԴ դեսպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930