ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմшնը. Ալիևը՝ Բլինկենին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասանելի տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը տրամադրելը:
Ալիևը Բլինկենին հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում։
«Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին Արեւմուտքի մեղադրանքները լիովին անհիմն են։
Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Ալիևը։