«Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում»

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին։

Զինվորների հարցումին՝ ինչու՞ չի դիմադրում, նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար։

Եվ կրնկակոխ շարունակում է նահանջը։ «Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ»,– ասում է պատմությունը։ Եվ Տիտոսի (Հռոմի կայսեր) լեգեոնները կործանեցին Երուսաղեմը։

Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով։ Դու մեռնել չէիր ուզում, դու երկչոտ էիր, որով և անազնիվ։

Կարևորագույն վայրերի պաշտպանությունն ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն։ Այսպես է, և ոչ այլ կերպ։ Ըստ իր կարևորության, «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին պիտի պաշտպանել դա։ Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում։ Այնտեղ կարևոր է նշանակալից ամեն ինչ։ Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը։»։

Գարեգին Նժդեհ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031