![](/banners/BeFunky-design.jpg)
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/Bryusov.png)
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այս մասին համալսարանը հայտարարություն է տարածել:
Համալասրանից հիշեցնում են, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար: