Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում. հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում։

Տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով․․․

Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամ է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «․․․տարածքն ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաև ՀՀ անձնագիր ունի։

Մի կողմ թողնենք հեգեբանական մասը, թե ինչպես կարող է հայը նման բան ասել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում, որովհետև ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն և հնարավորություն՝ լուրջ փող աշխատելու։ Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքն ադրբեջանական է։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում։ Հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031