«Ադրբեջանի հերթական պահանջը… ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից անհետանում են Արցախի մասին հիշատակումները»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթղթերի պատճեները՝ գրելով. «Ադրբեջանի հերթական պահանջը…

ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում․․․

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։

Մոտս այն հստակ համոզմունքն է ձևավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք՝ ե՞րբ կբուժվեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031