
Հռոմի պապն ամբողջովին բաց է թողել իր քարոզը Ծաղկազարդի պատարագի ժամանակ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել իր քարոզի ընթերցումը Ծաղկազարդի պատարագի ժամանակ, որը տասնյակ հազարավոր մարդկանց էր հավաքել Սուրբ Պետրոսի հրապարակ, սակայն շարունակել է նախագահել պատարագը, հայտնում է Reuters-ը։
87-ամյա Պապը վերջին շաբաթներին տառապում է բրոնխիտից և գրիպից և օգնականին է հանձնարարում կարդալ իր ուղերձները, բայց կիրակի օրը նրա պատրաստած տեքստն ընդհանրապես չընթերցվեց:
Արտառոց է, որ Հռոմի պապն ամբողջությամբ բաց թողնի քարոզչությունը այնպիսի կարևոր իրադարձության ժամանակ, ինչպիսին Ծաղկազարդն է: